Ֆեյսբուքի թոփ մենեջերն առաջարկում է ԻՊ-ի դեմ պայքարել «like»-երի միջոցով

Ֆեյսբուքի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը գտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կարելի է պայքարել սոցկայքում «like»-երի միջոցով:

Այս մասին Սանդբերգը հայտարարել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ իր ելությում, որտեղ ներկայացնում էր՝ ինչպես սոցցանցում պայքարել վտանգավոր խմբավորումների դեմ:

Նա նաև օրինակ է բերել, թե ինչպես են ավելի վաղ Ֆեյսբուքի օգտատերերը «like-երի հարձակումով» պայքարել նեոնացիստական խմբերի դեմ:

«ԻՊ-ի համալրման դեմ պայքարի լավագույն միջոցը մարդկանց ձայնն է, ովքեր համալրել են նրանց շարքն, այնուհետև հետ վերադարձել՝ ճշմարտությունը պատմելու համար»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է Սանդբերգը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *