Ֆինանսական աջակցություն՝ սիրիահայ սկսնակ գործարարներին

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամում «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել սիրիահայ սկսնակ գործարարների մշակած գործարար ծրագրերի հերթական ներկայացումը, հայտնում է Panorama.am-ը:

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տեղեկացմամբ, ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի օգոստոսի 11-ին՝ Երևանում, ՄԱԿ ՓՀԳ-ի և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ ծրագրի շրջանակում:

Մասնակիցները ծրագրի ընթացքում ստացել են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիք և համապատասխան գործարար հմտություններ։

Արդյունքում մշակել են անհատական գործարար ծրագրեր: 16 մասնակիցներից 8 -ը ներկայացրել է գործարար ծրագիր: Մշակված գործարար ծրագրերի 75%-ն արտադրության, 25%-ը՝ ծառայությունների ոլորտի գործարար ծրագիր է։
Սկսնակ գործարարը հնարավորություն ունի օգտվելու ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքից:

Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման՝
ֆինանսական ռեսուրսների ներգրավման հետևյալ պայմաններով՝
• գումարը` առավելագույնը 5 մլն դրամ,
• տարեկան տոկոսադրույքը` 4 %,
• ժամկետը` առավելագույնը 5 տարի,
• գրավը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%),
• նպատակային խումբը` սկսնակ գործարարներ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *