1933489_505793872934048_6286072168690497121_o

Ֆուտբոլի Արևմտյան Հայաստանի ընտրանու առաջին մրցակիցը կլինի… Մարսելի «Օլիմպիկը»

Ֆուտբոլի Արևմտյան Հայաստանի նորաստեղծ հավաքականն,որի կազմում արդեն 17 խաղացող է հավաքագրվել շատ շուտով իր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի: Ինչպես տեղեկանում ենք Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ԱՀՖՖ –ի(FFWA-ի) ֆեյսբուքյան էջում՝ www.facebook.com/FFOWA/?fref=ts զետեղված տեղեկատվությունից, 2016 թվականի հունվարի 6-ին Ֆրանսիայի ժամանակով ժամը 16-ին Մարսելի FC Côte Bleue Stadium- մարզադաշտում ընկերական խաղում ուժերը չափելու է Մարսելի «Օլիմպիկի» հետ: Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմը համալրած հերթական ՝ 17-րդ ֆուտբոլիստը ֆրանսիական <Իսսի Արարատ> ակումբի կիսապաշտպան Տիգրան Օզկուլ Կապիկյանն է:

Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ԱՀՖՖ-ն, որն այս տարվա հունիսի 1-ից գրանցվել է չճանաչված երկրների ֆուտբոլի ընկերացությունում՝ ConIFA-ում , ֆեյսբուքյան իր էջի միջոցով հոկտեմբերի 15-ից պարբերաբար ներկայացնում է Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմը համալրած ֆուտբոլիստներին: Հիշեցնենք, որ ԱՀՖՖ-ն հայտարարել է , որ Արևմտյան Հայաստանի հավաքականը պատրաստականություն է հայտնել մասնակցելու ConIFA-ի կազմակերպած թե՛ աշխարհի, և թե՛ Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաև ընկերական հանդիպում ունենալ ՀՀ ազգային հավաքականի հետ:

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *