Ֆրանսիայի Սենատի նախագահը Ռամբույեում կմասնակցի Հայաստանի վերաբերյալ քննարկմանը

Ֆրանսիայի Իլ­դե­ Ֆրանս նահանգի Ռամբույե քաղաքում մեկնարկում են Հայաստանին նվիրված կլոր­ սեղան քննակումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie­-ն, Մերկուր հյուրանոցում անցկացվող քննարկումների մեկնարկին ներկա են գտնվելու նաև Ֆրանսիա Սենատի նախագահ Ժերար Լարշեն և Ռամբույեի քաղաքապետ Մարկ Ռոբերը:

Քննարկումները տևելու են մեկ շաբաթ: Երեք հիմական կլոր­սեղաններից առաջինը նվիրված է հայկական մշակույթին և վերնագրված է «Ինչպե՞ս է Հայաստանը վերակենդանում և գրում իր պատմությունը», որի բանախոսներն են Անտուան Ագուջյանը, Նատալի Բարավյանը և Քրիստինա Գալստյանը: Երկրորդ քննարկումը նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին և վերնագրված է «Հարգանքի տուրք Հրանտ Դինքին», որի ընթացքում ֆրանսահայ հասարակական­քաղաքական գործիչ Ալեքսիս Գովչյանը կանդրադառնա Դինքի գործունեությանը և թողած ժառանգությանը:

Երրորդ քննարկումը նվիրված է Հայաստանի աշխարհաքաղաքականությանը, որին կմասնակցեն Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Փարիզի համալսարանից պատմության դոկտոր Իվ Տերնոնը, Ֆրանսիական աշխարհաքաղաքականության ինստիտուտի աշխատակից, պատմաբան Ռայմոն Գևորգյանը և Ալեքսիս Գովչյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *