ԿԱՐԵՎՈՐ
Search
20150622_154230

Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչի հարցազրույցը France Culture ռադիոալիքին

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր France Culture ռադիոալիքի «Planète Terre» /Երկիր Մոլորակ/ հաղորդմանը, որը հեռարձակվել է ս.թ. հունիսի 24-ին:

ԼՂՀ ներկայացուցիչը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում պետականաշինության գործընթացը, Ֆրանսիա – Ղարաբաղ Բարեկամության շրջանակի գործունեությունը և նպատակներն, ինչպես նաև Արցախի և Ֆրանսիայի համայնքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագրերը: Ռադիոալիքի ինտերնետային կայքում հրապարակված է նաև հակիրճ տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի մասին, որում, մասնավորապես, նշվում է, որ ԼՂՀ-ն միջազգային կապեր է հաստատում ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքների հետ:

Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչի հարցազրույցն ամբողջությամբ՝

 http://www.franceculture.fr/emission-planete-terre-l-etat-dans-tous-ses-etats-2015-06-24:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *