armenia_wine_06

​Գիտնականները պարզել են, թե ինչով է սպիտակ գինին վնասակար կանանց համար

Ամերիկացի և չինացի մի խումբ գիտնականներ պարզել են, որ այն կանայք, ովքեր սպիտակ գինի կամ լիկյորներ են օգտագործում, հաճախ դեմքի մաշկի հետ կապված խնդիրներ են ունենում, հաղորդում է Daily Mail պարբերականը` հղում կատարելով Journal of the American Academy of Dermatology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներին: Բրաունի Համալսարանի դերմատոլոգները նշում են, որ նման ալկոհոլ օգտագործող կանանց մոտ հաճախ է հանդիպում ռոզացեա հիվանդությունը, որին բնորոշ են դեմքի մաշկի գրգռվածությունն ու կարմրումը:

Դերմատոլոգներն ուսումնասիրել են մոտ 83 հազար կանանց առողջական վիճակը և նրանց օգտագործած ալկոհոլի քանակը 1991-2005 թվականներն ընկած ժամանակահատվածում: Պարզվել է, որ նրանցից մոտ հինգ հազարը տառապում է ռոզացեայով: Գիտնականների կարծիքով շաբաթական հինգ բաժակից ավելի սպիտակ գինու օգտագործումը 49%-ով մեծացնում է այս հիվանդության առաջացումը, իսկ երեք բաժակը` 14%-ով:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *