100-amyakn_aranc_rejimi

«100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով առաջնորդվող քաղաքական շարժման գործելաոճը գնալով դառնում է անընդունելի

Քաղաքական ընդդիմադիր դաշտն ասես ամայացել է: Ամայի տարածքն արագ էլ լցվելու հակում ունի: Ինչ այսօր կատարվում է Հայաստանի ներքաղաքական կյանքում և տարօրինակ է և մտահոգիչ: Խոսքը վերաբերում է «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով առաջնորդվող քաղաքական շարժմանը:
Իհարկե, քաղաքական պայքարը, նաև սուր, բնականոն, նորմալ երևույթ է: Սակայն դրա չափազանց ծայրահեղացված տարբերակը, երբ քաղաքական պայքարի մեթոդները վերափոխվում են անընդունելի ձևերի, պետք է անընդունելի ու առավել ևս վտանգավոր համարվի: Շարժման` նման մեթոդներով գործելաոճը գնալով դառնում է անընդունելի: Պետք է խոհեմություն ունենան շարժման ներսում՝ օր առաջ հրաժարվելու և վերաիմաստավորելու իրենց պայքարը…է

Հայկարամ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Նշենք, որ «100-ամյակն առանց ռեժիմ» -ը , քաղաքացիական անհնազանդության ճանապարհով Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությանն ուղղված միջոցառումների շարք է, որի սկիզբը հայտարարվել է 2015 թ.-ի ապրիլի 24-ը՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, երբ նշվելու է ցեղասպանության 100-րդ տարելիցը:։ Որպես քաղաքացիական անհնազանդության միջոցառումների կազմակերպիչ հանդես է գալիս «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժումը, որը պարբերաբար կազմակերպում է «100-ամյակն առանց ռեժիմի» նախապատրաստական և իրազեկման միջոցառումներ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *