80318

17-ամյա Կարեն Ավագյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրորդ Կարեն Ավագյանը գերազանց է հանդես եկել Լեհաստանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում:

Ինչպես հայտնում է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր 17-ամյա մարզիկը մինչեւ 85 կգ քաշայինների մրցումներում երկամարտի 330 կգ արդյունքով զբաղեցրել է առաջին եւ արժանացել ոսկե մեդալի: Նա 24 կգ-ով գերազանցել է 2-րդ հորիզոնականում գտնվող լեհ Յակուբ Միխալսկուն:

Նույն քաշային կարգում հանդես եկած մեր մյուս մարզիկը՝ Հմայակ Հարությունյանը, 285 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *