Երևանում կայացավ «Փառքի ու խոնարհումի ապրիլ» համերգային երեկոն

Երևանում կայացավ «Փառքի ու խոնարհումի ապրիլ» համերգային երեկոն: Մեր երկրում ինչպես նաև սփյուռքում սկսած ապրիլի 2-ից,այն օրվանից,որ Լեռնային Ղարաբաղում սրվեց հակամարտությունը հարևան Ադրբեջանի հետ կազմակերպվում են տարրաբնույթ քննարկումներ, հանդիպումներ մտավորականների, քաղաքագետների հետ,որոնք մատնանշում են հարևան երկրի ագրեսիան`համայն աշխարհին ապացուցելով,թե ինչպիսի ագրեսոր ու վայրագ պետությունն է այն:

Այսպիսի մի շատ յուրահատուկ պահանջատիրական միջոցառման 13435659_1160436334019849_843340968_nականատեսն եղանք վերջերս մայրաքաղաք Երևանում։ Երեւանի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի դահլիիճը կրկին լեփ-լեցուն էր հունիսի 14-ին։ Այստեղ էին հավաքվել մտավորականներ,վիրավոր ազատամարտիկներ, մեր օրյա հերոսների՝հակառակորդի կողմից ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ծնողներ, Արցախյան հերոսամարտի զորահրամանատարներ՝մասնակցելու Օքրո Օքրոյանի անվան գրադարանի, «Վիվարտ և «Նոր անուններ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած համերգային երեկոյին,որը կրում էր «Փառքի ու խոնարհումի ապրիլ»։

13451128_1160431807353635_43261478_n

Միջոցառումն այնքան յուրահատուկ ու հետաքրքիր էր կազմակերպված,որ ոչ ոք չէր ցանկանում լքել ցուցասրահն ու դահլիճը՝ցանկանալով ըմբոշխնել ու վայելել յուրաքանչյուր վայրկյան, ավելի մոտիկից ծանոթանալ մեր օրերի հերոսների հետ,երախտիքի ու գովեստի խոսքեր ասել նրանց ու կազմակերպիչների հասցեին։ Երեկոն վարում էր դերասանուհի-ասմունքող Գայանե Սամվելյանն,ով միջոցառումը սկսեց հայազգի հերոս մեծն Գարեգին Նժդեհի ասույթներով։ Նա այնպես գեղեցիկ ու յուրահատուկ էր վարում,որ կարծես բոլորին տեղափոխեր հեռավոր ապրիլյան դեպքեր՝ականատեսն ու վկան դարձնելով այդ պատերազմին։

13472177_1160432027353613_1682514234_n

Համերգին մասնակցում էին երգիչ-դերասան Պապ Իսպիրյանը, ասմունքող Աննա Գարեգինյանը, «Փոքր Մհեր» ռազմահամալիրի Նուբարաշենի ու Քանաքեռավանի մասնաճյուղերի սաները, հանրապետական մրցույթի դափնեկիր Նարեկ Մարգարյանը, Մուշ երգի ստուդիան, եվրատեսիլ մրցույթի մասնակից Դալիթան, Վաղարշապատ երգի պարի թատրոնից (գեղարվեստական ղեկավար՝Անահիտ Մադոյան),Արտաշ Արզումանյանն ու Նինա Գրիգորյանը,՛Դեժավյու՛՛պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝Անահիտ Մաղլոյան),պատանի Հրանտ Մխիթարյանն,ով հուզեց բոլորին իր զինվորի ծնողին ուղղված նամակի ընթերցմամբ,Հրանտ Մուրադյանը, Արմանի հեղինակ-կատարողը, Անահիտ Գաբրիելյանը և այլք։

Վերջում ելույթով հանդես եկավ «Վիվարտ» կազմակերպության նախագահ Վարդուհի Գասպարյանն,ով ընթերցեց իր ուղերձն՝նվիրված ապրիլյան հերոսամարտերին,ինչպես նաև իր հեղինակային գիրքը նվիրված Արցախյան հերոսամարտի մասնակից միջոցառմանը ներկա զորահրամանատարներին։ Այնուհետև Օքրո Օքրոյանի անվան գրադարանի տնօրեն Սյուզաննա Կարապետյանը պարգևատրվեց Էրեբունի վարչական ղեկավարի շնորհակալագրով։Միջոցառմանն ելույթ ունեցան նաև Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից բանաստեղծուհի,պահեստազորի փոխգնդապետ Նոննա Վարդանյանը,արցախյան հերոսամարտի հրամանատարներից Մուշեղ Բաբայանը։

Երեկոն եզրափակվեց փոքրիկ երգիչ Սերգեյի հայրենասիրական ու պահանջատիրական կատարմամբ Հուսանք,որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելի՝մեր հասարակությանն առավել մոտիկից ծանոթացնելու Հայաստան ու Արցախ երկրների պատմա-մշակութային,արժեքների հետ,ռազմա-հայրենասիրական ոգի ներշնչելու յուրաքանչյուրի մեջ։

Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *