DSCN4739

<<Անչափ կարևոր է, որ մերսումը լինի նուրբ, անցավ, հաճելի և բուժիչ>>

Հարցազրույց <<Լուսի>> մերսման սրահի հիմնադիր, մերսուհի Սվետլաննա Մակարյանի հետ.

Սովորել եւ ավարտել է ՀՀ առողջապահության նախարարություն կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը: Վերապատրաստվել է ֆիզիոթերապեւտ, մանուալիստ, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական (ստեղծագործող) ուսուցիչ Գագիկ Կարապետյանի մոտ: Նախկինում աշխատել է ՝ «Մեդսիստ» առողջության բուժվերականգնողական կենտրոնում, տիբեթյան մերսման եւ գեղեցկության սրահում:

-Մերսման ի՞նչ տեսակներ եք առաջարկում այցելուներին :

-Առաջարկում եմ դասական մերսման բոլոր տեսակները: Դասական մերսումն ինքնին հանդիսանում է բուժական մերսման հիմքը: Կատարվում եմ շվեդական, ընդհանուր վերականգնողական, տիբեթյան, վակուումային մերսումներ, այդ թվում մերսումներ, ծովի աղով, շոկոլադով, մեղրով, սկրաբով, արաբիկա սուրճով, ցեխով, սիլիկոնե բանկաներով, բուսական յուղով եւ տարբեր բնական եթերայուղերով, իրականացվում է նաեւ արոմաթերպիա: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը եւ յուրովի է ազդում մարդու առողջության վրա:

-Օրինակ կմատնանշեք, ինչու՞մն է կայանում այդ մերսման տեսակների օգտակարությունը եւ մարմնի ո՞ր հատվածների մերսումն է առավել առողջարար:

Մերսումն արդյունավետ մեթոդ է աշխատունակության վերականգնման, հոգնածության վերացման, մի շարք հիվանդությունների կանխարգելման և առողջության բարելավման համար:

Ճիշտ ընտրված մեթոդիկան բարելավում է արյան շրջանառությունը և ավշային արտահոսքը ներքին օրգաններից և հյուսվածքներից, խթանում է կենսաբանորեն ակտիվ նյութերի ներթափանցումն արյան մեջ, որոնք նպաստում են մարմնի պաշտպանական ուժերի բարձրացմանը: Մերսման ժամանակ հատուկ տեխնիկայի շնորհիվ առույգանում է մարմինը, արդյունքում մկաններն ու անոթները սկսում են ավելի լավ աշխատել: Բացի հանգստացնող և առույգացնող ազդեցությունից, մերսումն օժտված է նաև բուժական հատկություններով և օգնում է բազմաթիվ հիվանդությունների դեպքում: Մարմնի տարբեր հատվածների վրա ներգործությունը յուրովի է:DSCN4741

Օրինակ՝ տիբեթյան մեղրով եւ աղով մերսումները թեթեւացնում են առողջական վիճակը:Իսկ Կետային սեղմումների միջոցով մերսելով ոտնաթաթը` ակտիվացվում է արյան շրջանառությունը դեպի այդ օրգաններ` նպաստելով նրանց ակտիվ ու բնականոն աշխատանքին: Իսկ մեջքի մերսումը նպաստում է օրգանիզմը՝ շլակներից մաքրելուն եւ օրգանիզմից մեծ քանակությամբ աղերի դուրս բերմանը, որովայնի մերսումը բարելավում է մարսողական համակարգը:

Կատարվում են մարմնի տարբեր հատվածների մասնավորապես վերջույթների, պարանոցի, գլխի եւ կրծքավանդակի մերսումներ, որոնք օգնում են վերականգնել օրգանիզմի բնականոն աշխատանքը եւ բավական լավ ազդեցություն են ունենում նյարդային համակարգի վրա, գեղեցկացնում և առողջացնում են մաշկը:

-Որքանով տեղյակ եմ կանանց եւ աղջիկների համար առաջարկում եք նաեւ հակացելյուլիտային նիհարեցնող մերսում: Ինչքանո՞վ է նիհարեցնող այս մեթոդն արդյունավետ:

-Այո նախատեսված հակացելյուլիտային մերսումները բավական արդյունավետ են, սակայն դրանց զուգահեռ, նրանք պետք է նաեւ իրենց սննդակարգին հետեւեն եւ դիետիկ սնվեն: Նիհարելու տեւողությունը կախված է ցելյուլիտների առկայության մակարդակից:

-Իսկ խրախուսվու՞մ է արդյոք մեկանգամյա մերսումը, թե անհրաժեշտ է լավագույն արդյունքի հասնելու համար մի քանի թերապիա անցնել:

-Սկսում ենք դասական մերսումից՝ ավարտելով բուժականով: Մեկանգամյա այցը չի խրախուսվում: Բուժական մերսման համար անհրաժեշտ է գոնե մեկ կուրս անցնել: Տարին նվազագույնը մեկ անգամ, իսկ աղերի կուտակման դեպքում երկու անգամ անցնել մեկական կուրս, որը բաղկացած է 12-16 մերսումից:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *