«1915» ֆիլմը կոչ է անում յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը և խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին»

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված եւս մեկ ֆիլմ է նկարահանվում: Այս տարվա գարնանը հանրությանը կներկայացվի նոր՝ «1915» անվամբ ֆիլմը, որն իր տեսակով հոգեբանական թրիլլեր է: Ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը: Ֆիլմի երաժշտությունը գրել է ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում՝ 2015 թվականի ապրիլի 24-ին: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը (կերպարը՝ Սիմոն), Սեմ Փեյջը (Ջեյմս) և Անժելա Սարաֆյանը (Անժելա): Ֆիլմը ներկայացնում է ժամանակակից պատմության սարսափելի իրադարձությունները, նկարագրում մի մարդու, ով ցանկություն է հայտնում կյանք վերադարձնել մոռացված ցեղասպանության ուրվականներին:

«1915» ֆիլմը կոչ է անում յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը և խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին»

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *