IMG_4285

<<Մեծ հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցները պետք է գան ու միանան մեզ>>.

Հարցազրույց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ

-Պարոն Բալասանյան, Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք , որ հպարտ եք գյումրեցի լինելով ու եկել եք քաղաքը շենացնելու: Ահա եւ ընձեռվեց այդ հնարավորությունը: Ինչպիսի՞ն է քաղաքի զարգացման տեսլականը.

-Քաղաքի զարգացման ու իրականացվող աշխատանքների մասին կարող են փաստել գյումրեցիները: Միայն վերջին տարիներին մոտ 30 փողոց, փողոցի հատված է հիմնանորոգվել Գյումրիում, տեղադրվել է մոտ 3700 լուսակետ, մոտ 50 կանգառ, 40 խաղահրապարակ, կանչապատատման ու բակերի բարեկարգման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել: Քաղաքի զարգացումը սկսվում է քաղաքի փողոցներից, դրանց բարեկարգումից, լուսավորությունից:

IMG_3415

88-ի երկրաշարժը խոշոր, էր ավերիչ իր էությամբ, որը կործանեց Գյումրի քաղաքի բնակֆոնդի 70 տոկոսը եւ արտադրական պոտենցիալի մոտ 80-90 -ը տոկոսը: Մինչդեռ խորհրդային տարիներնին թեթեւ արդյունաբերության ոլորտն իր զարգացման գագաթնակետին էր, միայն տեքստիլ կոմբինատում համեստ հաշվարկներով մոտ 7000 մարդ էր աշխատում: Ի՞նչ ժառանգությոն մեզ բաժին հասավ այսօր:

-88-ի երկրաշարժը ծանր հարված է Լենինականի և տեղի բնակչության համար: Երբեմնի արդյունաբերական հզոր քաղաքի մոտ 70 տոկոսը ավերվեց, մեզ բաժին հասավ Գյումրի՝ սոցիալ-տնտեսական, գործազրկության, անօթևանության հիմնախնդրով, աղքատության բարձր ցուցանիշով, բայց այսօր էլ Գյումրին շատ ու շատ մարդկանց ուշադրության կենտրոնում է և վստահ քայլերով գնում է դեպի զարգացում:

Արդեն 5-րդ տարին է ինչ ջանքեր եք ներդնում Ձեր նպաստը բերելու քաղաքի զարգացման ծրագրին: Այս տարիներն իրապես նշանակալից էին որոշ գործոններով, թե ներդրումային ծրագրերով, թե աշխատատեղերի ստեղծմամբ: Դուք հատկապես ո՞ր ձեռբերումներն եք համարում հատկանշական:

-Հատկանշական է վերջին տարիներին մեր քաղաքում մասնավոր ընկերությունների հիմնադրումը, դրանց ընդլայնումը, քաղաքի համար մեծ ձեռքբերում էր Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի հիմնումը, Սև բերդի վերականգնումը, սպորտում մեր մարզիկների գրանցած հաջողությունները: Ինչպես և նախորդ տարիներին՝ 2017-ին ևս սպորտում ունեցանք աննախադեպ հաջողություններ: Մեր օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը օրեր առաջ եռապատկեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը, մեր ծանրորդ Գոռ Միանասյանը համաշխարհային ուսանողական խաղերում գերծանր քաշային կարգում դարձավ չեմպիոն: Մեր ձեռքերումները շատ շատ են և տեսանելի հանրությանը:

-Գյումրին «ոտքի կանգնեցնելու» երկու հիմանական ճանապարհ էիք նախանշել՝ աշխատատեղերի ստեղծում եւ անօթեւանության վերացում: Ի՞նչ փուլում ենք հիմա: Անդրադառնանք նաեւ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ստեղծման ծրագրին, որք՞քան անօթեւան ընտանիքներ դեռ կան եւ ի՞նչ ժամանակահատվածում է լուծվելու նրանց բնակարաններով ապահովման հարցը:

-Անօթևանության խնդիրը քաղաքապետի գործառույթը չէ, բայց ես, որպես քաղաքապետ, շատ մտահոգ եմ այդ խնդրի կարգավորման հարցում: Իմ նախաձեռնությամբ 2015 թվականին կյանքի կոչվեց «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, որի շրջանակներում մոտ 30 ընտանիք այս ընթացքում ապահովվեց բնակարանով: Ծրագիրն իր շարունակությունը կունենա ու դեռ շատ ընտանիքներ կապահովեն բնակարանով: Իմ աշխատավարձն ամեն ամիս փոխանցվում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին, քաղաքապետարանի ողջ աշխատակազմից ևս փոխանցվում է հիմնադրամին, իհարկե, աշխատակիցների ցանկությամբ և համաձայնությամբ է դա արվում:

IMG_9380

Քաղաքապետարանի և այլ կառույցների համագործակցության արդյունքում ներկայումս Գյումրիում իրականացվեց սոցիալական բնակարանների կառուցման ծրագիրը, որը ևս մեկ միջոց է մարդկանց բնակարանով ապահովելու: Այս ծրագրով 11 բնակարան հանձնվեց շահագործման: Սոցիալական բնակարանների ծրագիրն ունենալու է իր շարունակությունը և մոտ 2 տասնյակ գյումրեցի ընտանիքներ կապահովվեն կացարանով:

Գյումրու ավագանու որոշմամբ տարիներ առաջ ստեղծվեց «Գյումրու զարգացման հիմնադրամ», որի հիմքում դրված էր Գյումրի համայնքում սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային ու տուրիստական բնագավառների զարգացման խթանումը: Ի՞նչ ճանապարհով եք այդ բարեփոխումները տեսնում:

-Միայն տեղի ուժերը բավարար չեն, անհրաժեշտ է դրսից ներդրողների ակտիվ մասնակցություն: Դրսում լուրջ գումարներ կան, մեծ հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցները պետք է գան ու միանան մեզ: Պետք է ասեմ, որ արտաքին համագործակցությունը Գյումրիում բավական ակտիվ էՆերկայումս համագործակցում ենք Չինաստանի հետ՝ արևային էներգիայի զարգացման ուղղությամբ: Համագործակցում ենք շվեյցարահայ բարերար Վարդան Սերմաքեշի հետ, ում ներդրումային ծրագրի արդյունքում թեթև արդյունաբերության ոլորտում կստեղծվեն աշխատատեղեր, որոշակիորեն լուծելով մարդկանց զբաղվածության խնդիրը:

-«Կումայրի արգելոց – թանգարանի» տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, վերականգմանը, նորերի կառուցմանը և ընդհանրապես քաղաքային ենթակառույցների արդիականացումը եւս գերակայություն է եւ ՀՀ վարչապետը Գյումրի կատարած իր վերջին այցի ժամանակ հայտնել էր , որ պատրաստ է անձամբ ներդրում կատարել այս ուղղությամբ: Վերջերս կայացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը. Ինչքանո՞վ է ծրագիրը հավակնոտ:

-Կումայրի պատմական կենտրոնի վերականգնման ծրագրի շրջանակներում այս պահին իրականացվում է Գյումրու Ռուսթավելի փողոցի հիմնանորոգումը, ամբողջությամբ վերականգնվեց փողոցի կոմունիկացիոն համակարգը, ընթացքի մեջ է փողոցի սալապատման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև Շիրազի փողոցի վերականգնում: Ծրագիրը բավական հավակնոտ է և մեծ հետաքրքրություն է առաջացրել, մնում է միայն վերջնական արդյունքում ունենանք ներդրողներ, ովքեր ցանկություն կհայտնեն իրենց ներդրումն ու բիզնեսն ունենալ Գյումրիում:

Պարոն Բալասանյան Ձեր հարցազրույցներց մեկում նշել էիք, հետեւյալը՝ <<Աշխարհում շատ փող կա, քիչ ծրագրեր, Գյումրիում հակառակն է՝ կան շատ ծրագրեր, բայց փող չկա: Ինչպես պիտի կարողանաք համադրել փողն ու ծրագիրը:

-Այո, ամենատարբեր միջազգային կառույցների կողմից դրամաշնորհների արդյունքում տրամադրվում են մեծ գումարներ: Իրատեսական, հեռանկարային, ժամանակին համահունչ, պահանջված ծրագիր պետք է ներկայացվի, որպեսի կարողանաս փող բերել Գյումրի: Չեմ ուզում շատ բացել փակագծերը, բայց մեր կողմից, քաղաքապետարանի կողմից ներկայացված 3 խոշոր ծրագրեր հավանության են արժանացել, դրանց իրագործումը լուրջ գումարներ կբերի Գյումրի՝ ապահովելով զբաղվածություն, տնտեսական աշխուժություն:

Նկատենք, որ վերջին ժամանակաշրջանում Գյումրին սկսել է օտարերկրյա նեդրողների ուշադրության կենտրոնում հայտնվել: Այս գործոնն ինչի՞ արդյունք է եւ կարելի՞է ասել, որ որոշակիերոն կարողացաք Գյումրու ողջ բարոյահոգեբանական մթնլորտը փոխել, ստեղծել ներդրումների համար բարենպաստ միջավայր:

– Գյումրին մշակութային, սպորտային քաղաք է և բոլոր ջանքերը ներդրվելու են Գյումրին տուրիստական քաղաք դարձնելու համար: Այս պահին քայլեր են իրականացվում թեթևարդյունաբերությունը Գյումրիում զարգացնելու ուղղությամբ, կառուցվում և առավել հզորացվում են արդեն իսկ գործող տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերություններ՝ շվեյցարահայ բարերար Վարդան Սերմաքեշի ներդրումային ծրագրի միջոցով: Կարտոֆիլի վերամշակման գործարան է հիմնվելու կրկին Վարդան Սերմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակներում, սրանք իրատեսական ծրագրեր են, որոնց համար արդեն իսկ լավ հարթակ ստեղծվել է:

G4-1320x541

-Բավականաչափ աշխատանքներ են կատարվել նաև թանգարանների, խաղահրապարակների արդիականացման, արտաքին լուսավորման ուղղությամբ: Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

-Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից տրամադրվող դրամաշնորհային-վարկային 23.8 մլն եվրոյի շրջնակներում նախատեսվում է Գյումրիում իրականացնել փողոցաշինական և արտաքին լուսավորության լայնածավալ աշխատանքներ: Այս ծրագիրը հնարավորություն կտա մոտ 10 փողոցի հիմնային նորոգման և լուսավորություն արդիականացման՝ քաղաքի ողջ տարածքով: Այս ծրագրի մեկնարկը տրվելու է Կոմիտաս փողոցից, համապատասխան մասնագետներն այդ փողոցից վերցրել են փորձանշում, որը հիմք է լինելու հետագա աշխատանքների համար: Գյումրու բյուջեն ընդամենը 3 մլրդ դրամ է և դրա շրջանակներում մենք փորձում ենք անել հնարավորն ու անհնարը:

-Ինչպիսի՞ն եք գնահատում Գյուրու զարգացման տեմպերը եւ ի՞նչ նոր ռազմավարություն ու նոր մոտեցումներ է պետք մշակել:

-Շատ նորմալ եմ գնահատում Գյումրու զարգացման տեմպերը և առաջիկա 5 տարվա համար ունենք Գյումրու զարգացման 5-ամյա ծրագիրը, որտեղ յուրաքանչյուր ոլորտի համար կա մշակված առանձին ռազմավարություն: Գյումրու զարգացման 5-ամյա ծրագրով և մշակված ռազմավարությամբ շարժվում ենք առաջ:

Պարոն Բալասանյան ինչպիսի՞ն եք ցանկանում տեսնել Ձեր երազանքների Գյումրին:

-Տնտեսապես հզոր Գյումրի եմ ուզում տեսնել: Ուզում եմ քաղաքը տեսնել տնակներից ազատված, մարդկանց՝բնակարաններով եւ աշխատանքով ապահովված եւ որ Գյումրին առավել ներկայանալի և գրավիչ լինի պատմամշակութային հարուստ ժառանգությամբ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *