ԿԱՐԵՎՈՐ
Search
unnamed

<< Հայուհի լինելն ինձ համար բարձրաստիճան կոչում է >>

IMG_4425

<<Երբ ասում են ամեն մարդ ինքն է իր հոգեբանը, ես պատասխանում եմ՝ որքանով հավանական կլինի որ ամեն մարդ լինի իր վիաբույժը, այդքանով էլ հնարավոր կլինի որ մարդն ինքն իրեն հոգեբանը դառնա>>- միմյանց է համադրում Շենգավիթ բժշկական կենտրոնի հոգեբան Նարինե Պետրոսյանը՝ խոստովանելով՝ նույնիսկ ինքնը չի կարող իր հոգեբանը լինել: Չնայած այս թյուր կարծիքին 18 տարվա իր մասնագիտական գործունեության ընթացքում նրան դիմելիության աճ կա: <<Ամեն անգամ երբ խոսում եմ այդ տարիների փորձի մասին, բոլորը զարմանում են՝ տարիքս չի համապատասխանում ՝ 18 տարվա աշխատափորձիս >>, ասում է հոգեբան Նարինե Պետրոսյանն ու բացում փակագծերը:

Սկսել է աշխատել բավական վաղ տարիքից, երբ ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի էր եւ շուրջ 7 տարի հասարակական հիմունքներով աշխատելուց հետո, երբ Շենգավիթ ԲԿ-ում բացվեց հոգեբանի հաստիք, Նարինե Պետրոսյանը շարունակեց աշխատանքը արդեն որպես կլինիկայի հոգեբան: Այս 7 տարիները հիմք հանդիսացան կուտակելու մասնագիտական փորձ եւ նպաստեցին համալրել մասնագիտական գործունեության հետագա տարիները: <<Կյանքիս սկզբունքներից է երբեւէ չլինել միջին, եթե լինել, ապա միայն լավը. Յուրաքանչյուր քայլիդ մեջ պետք է լինի անսահման հավատ ինքդ քո հանդեպ ու չպետք է երբեք վախենալ դժվարություններից>>,-խոստովանում է Նարինե Պետրոսյանը՝ առանձնացնելով այն կարեւոր հատկությունները, որոնցով պիտի օժտված լինի հոգեբանը: Դրանցից նա մատնանշեց նախ եւ առաջ մարդասիրությունը, կարեկցանքը, հոգատարությունը, բարությունը, ջերմությունը, տոլերանտությունը, նոր միայն մասնագիտական որակավորմանը բնորոշող հատկություններ, որոնցից է գրագիտությունն ու զարգացվածությունը: Միայն մասնագիտական առարկային տիրապետելը թերեւ լավ հոգեբան դառնալու երաշխիք չէ:

Լավ հոգեբանը պետք է նախ եւ առաջ լավ մարդ լինի, սիրի պացիենտին, նրա հոգին, նոր հետո հոգեբանությունը: Նարինե Պետրոսյանը վստահեցնում է՝ իր մասնագիտական հաջողության հիմքում ընկած է եղել անսահման սերը մարդ տեսակի հանդեպ. <<Ես ապրում եմ իմ մասնագիտությամբ եւ ոչինչ չեմ խնայում այն որակապես նոր բարձր աստիճանի վրա հասցնելու համար: Հնարավորության սահմաններում ամեն ինչ արել եմ, որպեսզի հանրության շրջանում կայացնեմ հոգաբանի աշխատանքը, որպեսզի տարանջատվեն հոգեբանի եւ հոգեբույժի մասնագիտությունները:

Այդ նպատակով ստեղծվեց իմ առաջին հեռուստատեսային հեղինակային հաղորդաշարը Շանթի եթերում՝ <<Ճակատագրի սինդրոմ>> անվամբ, որը բավական մեծ արձագանք գտավ հանրության շրջանում: Այնուհետեւ Արմենիայի եթերով իսկ այժմ Հ1-ով համագործակցում եմ սոցիալական խնդիր շոշափող <<Եկեք Հասկանանք>> հաղորդաշարի հետ, >>- ասաց Նարինե Պետրոսյանը: Անցել է մասնագիտական բազմաթիվ վերապատրաստումների, վերաորակավորումների, արժանացել է մի շարք շնորհակալագրերի ու մրցանակներիմ ունի դիպլոմներ: 2015թ-ի տարվա լավագույն բժիշկ անվանակարգում ճանաչվել է տարվա լավագույն կլինիկական հոգեբան իսկ 2018 թ-ին արժանացել է <<Տարվա հայուհի>> մրցանակին: ՙ Այս ձեռքբերումներին ըստ Նարինե Պետրոսյանի, նպաստել է ինքնազարգացման անմնացորդ ձգտումը: <<Առանձնահատուկ նշեմ, որ <<Տարվա հայուհի>>մրցանակը ինձ համար մեծեգույն պարգեւ է, հայուհի չեն ծնվում, այլ արժանանում են, իսկ հայուհի լինելն ինձ համար բարձրաստիճան կոչում է: Որքան ինձ համար կարեւորագույն է հայուհին, տասնապատիկ անգամ առավել հպարտություն է հայ տղամարդը: Պաշտում եմ տղամարդու հայ տեսակը, ի դեպ որդիս էլ մեծանում է նույն հայ տղային բնորոշ մենթալիտետով: Ցանկանում եմ, որ անկախ գտնվելու միջավայրից, հայերը միշտ պահեն ու պահպանեն հայ տղամարդու եւ հայ կնոջ արժանապատվությունը, որոնք հպարտ եւ բարեկեցիկ կյանք ունենալու գրավականն են>>….

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *