ԿԱՐԵՎՈՐ
Search
IMG_6382

<<Դպրոցը նման է ծառի , պետք է հոգ տանես նրա մասին, որ ամեն տարի լավ պտուղ տա>>

Մ.Գեղամյան Հայ ավետարանչական ընկերակցության կողմից աշխարհի բազմաթիվ երկրներում եւ Հայաստանում կատարվող բարեսիրական, կրթական, բժշկական, քրիստոնեական դաստիարակության բազմատեսակ ծրագրերին ավելացավ մի կրթօջախ մայր հայրենիքում: <<Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների>> անվան կրթահամալիրը շուտով կբոլորի իր գործունեության երկու տասնամյակը: Այս տարիներին կրթօջախը իր հովանու ներքո կրթել ու դաստիարակել է հայ ազգի այսօրվա եւ վաղվա սերունդներին՝ տալով նրանց բազմակողմանի կրթություն, հայեցի եւ քրիստոնեական լավագույն դաստիարակություն:

Ինչպես մեզ հետ զրույցում անկեղծացավ կրթօջախի տնօրեն Մելանյա Գեղամյանը, կրթությունից զատ անչափ կարեւորվում է նաեւ այն հանգամանքը, որ բոլոր սաներն անխտիր վայելում են ուսուցիչների հարգանքն ու սերը, ինչն էլ նպաստում է մանուկ, պատանի երիտասարդ հայ անհատի նկարագրի բարոյական բարձր կերպարի ձեւավորմանը: Դպրոցի նախապատմությունը հատկանշական է. ստեղծվել է 1999թ-ի սեպտեմբերի 20-ին Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների պատվին, նրանց 4 ժառանգների՝ Փարամազի, Զվարթի, Էդվարդի եւ Փոլի բարերարությամբ:

IMG_1577

Զավակները առանձնակի ակնածանքով են հիշում ծնողների՝ այլոց օգնելու բարոյական նկրտումները, կրթություն ստանալու անսպառ ձգտումը: Դպրոցը ստեղծելու մտահղացումը դարձավ իրականություն: Երեւանի Հարավարեւմտյան թաղամասում ձեռք բերվեց կրթահամալիրի նախկին շենքը, որտեղ 15 տարի կրթություն էին ստանում հարյուրավոր երեխաներ: 1999-ին տրվեց <<Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների>> անվան կրթօջախի մեկնարկը: Դպրոցն արդեն 5-րդ սերնդին է ճանապարհում, որտեղից բոլոր շրջանավարտները գերազանց գիտելիքներով շարունակում են կրթությունը հայաստանյան առաջատար բուհերում ՝ դառնալով օրինակելի քաղաքացիներ: Դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի ներդրած աշխատաոճի, նվիրվածության շնորհիվ դպրոցը տարբեր առիթներով ճանաչվել է ՀՀ ԿԳՆ տարբեր պատվոգրերի, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խրախուսական տարբեր շնորհակալագրերի:

Իսկ 2004թ-ին աշակերտների կրթության եւ դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա մանկավարժական գործունեության համար եւ կթության ու գիտության ոլորտում պատկառելի ավանդի համար որպես լավագույն տնօրեն նախարարության կողմից պարգեւատրվել է ոսկե հուշամեդալով: Կրթական այս կենտրոնը առաձնանում է մի շարք ձեռքբերումներով , մասնավորապես այն կարողացել է պահել եւ զարգացնել ուսումնական համակարգը , ներառել մասնավոր կրօջախների համաշխարհային փորձը:Այն ուսումնառության մշակութաստեղծ նոր միջավայր է , որտեղ ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ եւ փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման:

<<Մեր նպատակն է օգնել բացահայտելու եւ զարգացնելու յուրաքանչյուր երեխայի բնատուր ունակությունները, նրանց մեջ ձեւավորել գեղեցիկի ընկալում վերլուծական եւ գեղարվեստական մտածողություն: Ստեղծված է մթնոլորտ, որտեղ կարեւորվում են ուսուցիչների եւ աշակերտների հանրային պատասխանատվությունը, մանկավարժների անաչառությունն ու բարեղճությունը>>- ասում է Մելանյա Գեղամյանը: Դպրոցը ղեկավարվում է <<Հայ կրություն>> կրթական հիմնադրամի միջոցով: Հավելենք որ կրթօջախի շենքային պայմանները եւ հարմարավետությունը լիովին համապատասխնաում են մանկապարտեզի, նախակրթարանի, տարրական, միջնակարգ եւ ավագ դպրոցների արդի պահանջներին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *