դրոշ

20-ից ավելի ադրբեջանցի սպիտակ դրոշներով փորձել է հայկական կողմ անցնել

Ադրբեջանի Գաբալայի շրջանի Քյոթուքլու շրջանի շուրջ 25 բնակիչ փետրվարի 27-ին փորձել են անցնել Լեռնային Ղարաբաղի հանրապետություն՝ Աղդամի ուղղությամբ:

panarmenian.net-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ադրբեջանական Minval.az պարբերականը, բնակիչները փորձել են անցնել հայկական կողմ գիշերով՝ սպիտակ դրոշներով, սակայն այն պահին, երբ նրանք փորձել են լքել Ադրբեջանի տարաքը, նրանց են շրջապատել ադրբեջանցի ուժայինները:

Գյուղացիներից մեկը, խոսելով քայլի դրդապատճառների մասին, նշել է, որ մարդիկ ճնշված են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. Նաբիևների ընտանիքը (տեղի էլցանցի Բաքվի մասնաճյուղի տնօրեն Ղարա Նաբիևը, հարկերի նախարարի խորհրդական Մյուսավար Նաբիևն ու գյուղապետ Իքրամ Նաբիևը), գյուղացու խոսքերով, զբաղվում են անմեղ մարդկանց տներ ու մեքենաներ թմրանյութեր գցելով, ինչից հետո գյուղացիները ձերբակալվում են:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *