IMG_0267

20 տարի Լոս Անջելեսում գործում է «Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ» պարի ակադեմիան

Հուլիսի 2-ին Լոս Անջելեսի «Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ» պարի ակադեմիայի հիմնադիրներ տեր և տիկին Գևորգյանները այցելեցին Սփյուռքի նախարարություն: Ընդունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց Գևորգյան ընտանիքի դերը շուրջ 20 տարի օտար ափերում հայապահպան գործունեություն իրականացնելու և հայ պարարվեստը պահպանելու և տարածելու գործում:

Վարդան Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ նման բաձր գնահատականը նոր ուժ կհաղորդի Սփյուռքում ազգային մշակույթի ջահը վառ պահելու համար: Քննարկվեցին հուլիսի 3-ին Պարարվեստի գործիչների միության, մասնավորապես Կարեն Գևորգյանի աջակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ» պարի ակադեմիայի 20 ամյակին նվիրված համերգին վերաբերող մանրամասներ:

Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ միջազգային պարի դպրոց-ակադեմիան հիմնադրվել է 1995 թ: Պարային ակադեմիան համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրների բեմերում: Ակադեմիան իր մասնակցությունն է բերել նաև «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *