ԿԱՐԵՎՈՐ
Search
10402395_673508099430392_7141029191501637580_n

20-րդ դարասկզբի ամերիկահայ երգչուհին՝ Ռալֆ Էլմեր Կլարկսոնի կտավներում

Այս արտահայտիչ դիմանկարի (1912) հեղինակը ամերիկացի նկարիչ Ռալֆ Էլմեր Կլարկսոնն է: Գեղեցիկ այս կտավը կոչվում է “Նվարդ Ձերոն, Հայաստանի դուստրը” (Չիկագոյի պատկերասրահ): Իսկ ո՞վ էր Նվարդ Ձերոնը… Նույն ինքը՝ Նվարդ Կոշկակարյան: Այդ դասական դիմագծերով հայուհին, պարզվում է, 20-րդ դարասկզբի ամերիկահայ երգչուհի է եղել: Կոնգրեսի գրադարանում պահպանվել է վեց ձայնագրություն նրա կատարմամբ` “Ալեճարճար”, “Մանիր, մանիր, իմ ճախարակ”, “Կռունկ”, “Հայկական օրորոցային”, “Գնաց աշուն, եկավ գարուն” և “Ջան, գյուլում”: Երգչուհին նաև հանդես է եկել որպես Նվարդ Սերոն (Nouart Seron)՝ “The masque of Montezuma”՝ “Մոնթեսումայի դիմակը” ներկայացման մեջ Մարինայի դերում:

Ռուբեն ԹՈՒՄԱՆՅԱՆ 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *