2015 թվականին Լեռնային Ղարաբաղ է այցելել 16.5 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ

2015 թվականին Լեռնային Ղարաբաղ է այցելել 16.5 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ։ ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանի տեղեկացմամբ, մի քանի տարի շարունակ այդ այցելությունների թիվը տարեկան 30-40 տոկոսով աճում էր։ 2014 թվականին այդ աճը դանդաղել էր մինչեւ 13 տոկոս, սակայն 2015-ին ցուցանիշը նորից աճել է։ «Իսկ եթե խոսենք Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից ժամանող զբոսաշրջիկների մասին, ապա այդ թիվը շատ ավելի մեծ է»,- ասել է Շահվերդյանը։
Արտասահմանյան երկրներից ԼՂՀ են ժամանում հիմնականում Ռուսաստանից, այցելուների մեծ մասը ծագումով հայեր են։ Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը, հետո՝ եվրոպական երկրները։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *