2016-ը` հայկական մշակութային օրերի տարի

2016-թվականին մշակութային կյանքը կլինի նույնքան հագեցած, որքան 2015-ին: Միջազգային 8 պայմանագրերի շնորհիվ տարբեր երկրներում կկազմակերպվեն հայկական մշակութային օրեր: Եվրոպական կինոյի աջակցության եվրոպական հիմնադրամին լիիրավ անդամակցությունը հասարակական կազմակերպություններին հնարավորություն կտա արտասահմանցի գործընկերների հետ իրականացնել մեծածավալ մշակութային ծրագրեր: Մշակույթի նախարարությունը պատրաստվում է 2016 թվականի կարևոր իրադարձություններից մեկին: 2015 թվականին աշխարհի տարբեր լեզուներից հայերեն թարգմանվեցին հարյուրավոր գրքեր:

Հայ հեղինակների ստեղծագործությունները հայտնվեցին նաև արտասահմանցի ընթերցասերների սեղանին: Նախատեսվում է այս տարի հրատարակել Հայաստանի մասին պատմող ալբոմ ու հայկական երգի հանրագիտարան: Մշակույթի նախարարությունը փորձում է Հայ գրականությունը տարածել նաև էլեկտրոնային տարբերակով: Գրադարանների ու թանգարանների խնդիրը նախարորության ուշադրության կենտոնում կլինի ամբողջ 2016 թվականին:

Փwխնախարարը տեղեկացնում է, որ այս տարի կթարմացվի գրադարանների նյութատեխնիկական բազան, որը հնարավորություն կտա հեշտ օգտվել նաև միջազգային գրականությունից: 2015-ին կինոյի աջակցության եվրոպական հիմնադրամի լիիրավ անդամ դառնալու շնորհիվ կինոարտադրողներն այս տարի ավելի շատ հնարավորություն կունենան արտասահմանցի գործընկերների հետ կինո նկարել:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *