13b4ef8e01ecb0159cce5-1600

30 հարց, որ պետք է տաս ինքդ քեզ՝ Ամանորին ընդառաջ

Ամանորից առաջ ժամանակն է ամփոփել անցածն ու նոր պլաններ ծրագրել։ Սակայն իրականում գրեթե ոչ ոք երբեք էլ դա չի անում։ Մենք ծուլանում ենք, և հետո ինչո՞ւ դա անել։ Իրականում պատճառը կայանում է նրանում, որ դա բարդ է. բարդ է ինքդ քեզ հետ անկեղծ լինել։ Դա աշխատանք է, սակայն արժե դա անել՝ ինքդ քեզ ավելի լավ հասկանալու համար, ավելի մտածված ու հանգիստ ապրելու համար։
Առաջադրանքը հեշտացնելու համար ներկայացնում ենք 30 հարց «Իմ 5 տարին. 365 հարց, 1825 պատասխան. օրագիր» գրքից։
Առաջարկում ենք այս հարցերին անկեղծորեն պատասխանել, իսկ պատասխանները գրի առնել ու ոչ ոքի ցույց չտալ։
Այնուհետև՝ մեկ տարի հետո, նորից կարդալ դրանք, որպեսզի հասկանաք, թե ինչպես եք փոխվել, ինչի եք հասել, և թե ինչը դեռ չի ստացվում։

Տարվա ամենակարևոր պահը…
Ի՞նչն էր ինձ առանձնապես ոգեշնչում այս տարի։
Տարվա ամենակարևոր նորությունը։
Տարվա հիմնը։
Իմ կյանքի ամենակարևոր մարդիկ։
Ի՞նչն էր առավել բարդ ինձ համար։
Ի՞նչ գույն ուներ անցնող տարին։
Այս տարվա ո՞ր իրադարձությունը կուզենայի միշտ հիշել։
Ո՞ր բառն եմ ես առավել շատ օգտագործել այս տարի։
Այս տարի կատարած ամենաանմիտ գնումը։
Թերևս պետք չէր էքսպերիմենտներ անել … հետ։
Այս տարին հրաշալի էր, որովհետև…
Ի՞նչ ներքին խնդիր ես կարողացա հաջողությամբ լուծել։
Ո՞ւմ եմ ես գրկել գիշերները։
Ո՞ւմ հարսանիքին եմ քայլել։
Ի՞նչ միջին աշխատավարձ ունեի այս տարի։
Ունեցե՞լ եմ այնպիսի զրույց, որը գլխումս ամեն ինչ տակնուվրա է արել։
Ի՞նչ նոր գործ ես նախաձեռնեցի 2014թ․ին։
Եթե ես մեկ օրով կարողանայի սուպերհերոս դառնալ, ի՞նչ կանեի։
Ի՞նչի մասին եմ երազում։
Ի՞նչն եմ համարում տարվա իմ ամենակարևոր ձեռքբերում։
Անցնող տարին մինչև այսօր՝ մեկ բառով։
Իմ կողմից ուղարկված վերջին հաղորդագրությունը։
Այս տարվան համապատասխանող միտքը։
Բոլոր ծրագրած պլաններն իրականացրե՞լ եմ։
Քանի՞ նոր ընկեր եմ ձեռք բերել այս տարի։
Ո՞ւմ եմ օգնել այս տարի։
Որտե՞ղ եմ եղել։
Ի՞նչ գործեր եմ հետաձգել հաջորդ տարվա համար։
Ինչի՞ եմ ուզում հասնել նոր տարում։

Արման Քոչարյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *