450 ուղևորով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել. Գոհար Հովհաննիսյանը դուստր է ունեցել

Գոհար Հովհաննիսյանը Ավստրալիա-Դուբայ չվերթի ժամանակ աղջիկ է ունեցել: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ երգիչ Աղասի Իսպիրյանից, ով այդ պահին երգչուհու հետ ինքնաթիռում է եղել:

«Սիդնեյից 6 ժամ պետք է թռչեինք: Դեռևս 3 ժամ էինք օդում, երբ Գոհարը սկսեց իրեն վատ զգալ: Թռիչքը պետք է շարունակվեր ևս 3 ժամ, սակայն Ավստրալիա-Դուբայ չվերթի ժամանակ 450 ուղևոր ունեցող օդանավը հարկադրված վայրէջք կատարեց, քանի որ օդանավում համապատասխան օգնություն չէին կարողանա ցուցաբերել: Անմիջապես բժիշկները ժամանեցին և Գոհարին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ ծնվեց նրա աղջիկը՝ Գայանեն:

Gohar

Երեխան կշռում է 3.5կգ»,- մեզ հետ զրույցում պատմեց Աղասի Իսպիրյանը: Աղասի Իսպիրյաանի խոսքով՝ այս պահին երեխան և երգչուհին իրենց լավ են զգում: Գայանեն Գոհարի երկրորդ երեխան է: Առաջին երեխան տղա է, անունը՝ Հարութ: Նշենք, որ երգչուհին Ավստրալիայում էր համերգային շրջագայության շրջանակներում:

Նյութի աղբյուր՝

http://operativ.am/?p=147750&l=am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *