6 զարմանահրաշ վայր Արցախում, որոնք գոնե մեկ անգամ պետք է այցելել (Photo)

Այս ամառվա թրենդը հանգիստն Արցախում անցկացնելն է։ Շատերի համար Արցախն ասոցացվում է միայն տատիկ-պապիկի արձանի հետ, նրանք առանձնապես այլ տեղեկություններ չեն ունենում Արցախի գեղատեսիլ վայրերի մասին։ Ուստի ձեզ ենք ներկայացնում Արցախի 6 ամենագեղատեսիլ վայրերը, որոնք անպայման արժե այցելել։

Ղազանչեցոց վանք  

Անկասկած, Արցախի ամենագեղատեսիլ ու միևնույն ժամանակ ամենամատչելի վայրերից մեկը Շուշին է։ Այն գտնվում է Ստեփանակերտի անմիջական հարևանոությամբ և բացի նրանից, որ ինքնին շատ գեղեցիկ ու հաճելի տեղ է, իր անմիջական հարևանությամբ ունի մի քանի դիտարժան վայրեր, որտեղ կարելի է շատ հաճելի հանգիստ անցկացնել։ Մասնավորապես՝ Ջդրդուզն ու Զոնտիկները։ Շուշիում կարելի է տեսնել միջնադարյան Շուշվա բերդը, մի շարք եկեղեցիներ (հատկապես՝ Ղազանչեցոց վանքը), ինչպես նաև մահմեդական կիսավեր մզկիթներ՝ պայթեցված մինարեթներով։ Դե իսկ երեխաների համար հատկապես տպավորիչ կլինի Շուշի տանող ճանապարհի եզրին տեղադրված տանկ-հուշարձանը։

i-192

                             Ջդրդուզ

c2abd5a6d5b8d5b6d5bfd5abd5afd5b6d5a5d680d5a8c2bb-d5b0d5b8d682d5b6d5b8d5bfd5ab-d5afd5abd680d5b3d5b8d682d5b4-d5a1d680d681d5a1d5ad

                       Զոնտիկներ

big_ed55dbd393d95f2d19773ba4de1d37fa

                                         Շուշվա բերդի պարիսպի մի հատվածը

1280px-Shushi039

                                             Լքված մզկիթ

pict3740_tank_-_memorial_mejdu_shushi_i_stepanakert

                                           Տանկ-հուշարձանը

Ավելացնեմ նաև, որ Շուշիում գործում են բազմաթիվ հյուրանոցներ, ինչպես նաև հնարավոր է օրավարձով տներ կամ էլ սենյակներ վարձակալել տեղի բնակիչների մոտ։

 Ancient_church_ruins_near_Tigranakert

2 Տիգրանակերտ

Ստեփանակերտի անմիջական հարևանությամբ հայտնաբերվել են Տիգրան Մեծի օրոք կառուցված Տիգրանակերտերից մեկի ավերակները, որտեղ մինչ օրս էլ շարունակվում են պեղումները։ Պատմության ու հատկապես Հայոց պատմության սիրահարներին անկասկած հետաքրքիր կլինի ուսումնասիրել Հայաստանի պատմության անտիկ ժամանակաշրջանի այս գոհարը։ Ի դեպ, Տիգրանակերտի մատույցներում կա 19-րդ դարի հրաշալի պահպանված ֆորտ։ Այս պաշտպանական կառույց-պատերի ներսում գործում է թանգարան, որտեղ մի շարք ուշագրավ նմուշներ են ներկայացված։ Տիգրանակերտ 3. Ակնա (Աղդամ) 13135209 Արցախ այցելող ցանկացած հայ պարզապես պարտավոր է տեսնել այս քաղաք-ուրվականը, որը պատերազմի տարիներին հանդիսանում էր Ադրբեջանի հիմնական կրակակետն ու պլացդարմը։ Աղդամն ասես դամոկլեսյան սուր լիներ՝ կախված Ստեփանակերտի գլխին, քանի որ այնտեղի հրետանին ամեն օր ռմբակոծում էր մարտնչող Արցախի մայրաքաղաքը, իսկ այնտեղ կենտրոնացված ուժերը մշտապես սպառնում էին պատերազմի հաղթական ավարտով։ Մի քանի հարյուր հազար բնակչություն ունեցող Աղդամն անցավ հայկական ուժերի ձեռքը 1993 թվականին։ Այսօր երբեմնի հսկա քաղաքում միայն մի քանի տասնյակ մարդ է բնակվում, իսկ շենքերն ավերակների են վերածվել՝ համր հիշողություն ծառայելով, թե ինչ է սպասվում բոլոր նրանց, ովքեր ոտնձգություն կիրականացնեն հայոց Արցախի հանդեպ։ Ի դեպ, ամռանը այստեղ կարելի է ուզածիդ չափ նուռ, թուզ ու ձմերուկ համտեսել, որոնք այստեղ աճում են հսկայական քանակությամբ։ 13135209 015 Աղդամում պահպանված միակ կանգուն շինությունը՝ միջնադարյան մզկիթը

4. Գանձասար 1408941681_fuxf8tgbqxg Գանձասարի վանքը Ստեփանակերտից մոտ 60 կիլոմետրի վրա գտնվում է հայկական եկեղեցաշինության գոհարներից մեկը՝ Գանձասարի վանքը։ Ավելին, վանքը գտնվում է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում։ Բնությունն այստեղ այնքան գեղեցիկ է, որ մարդու շունչը կտրվում է այդ տեսարանից. վանքը գտնվում է դարավոր անտառներով ծածկված լեռների արանքում գտնվող բլրի վրա ու ասես բնական ամրոցի միջնաբերդ լինի։ Հենց այստեղ 1992 թվականի ամռանը կանգնեցվեց Ադրբեջանի խոշոր հարձակումը։ Բացի վանքից, կարելի է այցելել Վանք գյուղի հարակից անտառում գտնվող հանգստյան գոտին, իսկ ճանապարհին կանցնեք Ասկերան քաղաքով ու հնարավորություն կունենաք տեսնելու Ասկերյանի միջնադարյան բերդը, ինչպես նաև Արցախյան պատերազմից մնացած հետքեր՝ ոչնչացված թշնամական տեխնիկայի տեսքով, ինչպես նաև Ասկերանի տանկ-հուշարձանը:

։ 01

Անձավ-առյուծը Վանք գյուղի մոտ գտնվող հանգստյան գոտում

SONY DSC

SONY DSC

Ասկերանի բերդի պարիսպը

38194855

Ասկերանի մատույցներում 1992 թվականին տանկային մարտ տեղի ունեցավ։ Մեր տանկը 2 թշնամական տանկ ոչնչացրեց, բայց մերոնց էլ խփեցին։ Հերոսական անձնակազմի տանկը դարձրեցին հուշարձան։

5. Մարտունի 13700759910 Արցախի հարավ-արևելքում գտնվող Մարտունու շրջանը հայտնի է ինչպես սքանչելի բնության, այնպես էլ պատմամշակութային ու բնական հուշարձաններով։ Այստեղ է գտնվում Սխտորաշեն գյուղը, որը հայտնի է իր 2000-ամյա չինարի ծառով (Տնջրի)։ Մարտունիում է գտնվում նաև Հայաստանի հնագույն ու ամենաակնառու պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի հիմնած Ամարասի վանքը, որն, ըստ պատմական աղբյուրների, հայ գրերի ուսուցանման առաջին կենտրոններից մեկն էր։ Բացի 5-րդ դարի այս հուշակոթողից՝ Մարտունիում բազմաթիվ այլ բերդեր, վանքեր ու պատմական այլ հուշարձաններ կարելի է տեսնել։ 3834341 Ամարասի վանքը

6. Քարվաճառ և Շահումյանի շրջան 08e16-11_06_23_gandzasar_didivank2b014 Արցախն ինքնին դրախտ է, իսկ Քարվաճառի ու Շահումյանի շրջանները դրախտ են դրախտի ներսում։ Քիչ բնակեցված այս հսկայական տարածքը հայտնի է իր կուսական բնությամբ ու անթիվ-անհամար պատմամշակութային հուշակոթողներով, ինչպիսին, օրինակ, Դադիվանքն է։ Արցախի այս հատվածում ձեզ են սպասում անծայրածիր հարուստ անտառներ, ինչպես նաև բնական գեյզերներ ու տաք աղբյուրներ։ Այստեղ է գտնվում նաև Արցախի ամենաբարձր լեռը՝ Մռավը։ Զինադադարի կնքումից արդեն 21 տարի է անցել, բայց առ այսօր պատերազմի հետքերը զգացնել են տալիս իրենց. ամենուրեք լքված ադրբեջանական գյուղեր են, սակայն հատկապես վերջին տարիներին գնալով ավելանում է հայ բնակչության թիվը։ Սա հիանալի վայր է վայրի հանգստի, քեմփինգի ու արշավների համար։ 127267_original e4331ad4 iuol3216013_112546798827411_5810486_n

blognews.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *