f55acfd4126f9c_55acfd4126fd4

«ASİMDER»-ը սպառնում է խափանել հայերի պատարագը Վանի Սբ. Խաչ եկեղեցում

Թուրքական «ASİMDER» (այսպես կոչված` Հայկական անհիմն պնդումների դեմ կազմակերպություն) հակահայկական կազմակերպության ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են խոչընդոտել հայերի կողմից Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի անցկացումը:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Էրմիշը նշել է, որ հայկական պատարագի անցկացմանը խոչընդոտելու պատճառ այն, որ իբրև Հայաստանի իշխանություններն իրենց թույլ չեն տվել նամազ անել Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթում: Նա ասել է, որ այդ հարցում համագործակցելու են տեղի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանք են տանելու Վանի բնակչության հետ: Հակահայ գործիչը պնդել է նաև, որ Սբ. Խաչ եկեղեցին «կառուցել են քրիստոնյա պեչենեկ թյուրքերը»:

Նշենք, որ Երևանում գտնվող Կապույտ մզկիթում նամազ անելու համար մուտքի արտոնագիր և անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով «ASİMDER»-ը 2014-ի սեպտեմբերին պաշտոնապես դիմել էր Իրանում և Վրաստանում Հայաստանի դեսպանատներին: Այս թեմայով արած հայտարարության մեջ Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, նշել է, որ իրենք դիմել Իրանում և Վրաստանում Հայաստանի դեսպանատներին այն բանից հետո, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ընթացք չէր տվել, մուտքի արտոնագրի և անվտանգության երաշխիքի համար ներկայացրած իրենց պաշտոնական դիմումին:

Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010 թվականից բացվել է թանգարանի կարգավիճակով:Այդ երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *