National Geographic-ը Երևանը դասել է համեղ սնունդ ունեցող 6 քաղաքների շարքին

Հեղինակավոր National Geographic ամսագիրը հրապարակել է համեղ սնունդ ունեցող, սակայն այդ տեսանկյունից քչերին հայտնի քաղաքների ցանկը, որում ներառված է նաև Երևանը:

NT-ի լրագրող Նենսի Գափթոնը Երևանում այցելել է կենտրոնում գտնվող մի շարք հայտնի ռեստորաններ ու սրճարաններ (գովազդից խուսափելու համար անունները նշված չեն-Tert.am), որտեղ համտեսել է տարբեր կերակրատեսակներ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով ավանդական տոլմային և, իհարկե, խորովածին:
Նշենք, որ Գափթոնին Երևանում հատկապես դուր է եկել Կասկադը՝ իր բազմաթիվ հյուրընկալ սրճարաններով:
Հայտնի է, որ Երևանից զատ՝ 6 հորիզոնականից բաղկացած ցանկում ներառված են նաև Բուդապեշտը (Հունգարիա), Դետրոյթը (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի), Դաքարը (Սենեգալ) և Վելինգթոնը (Նոր Զելանդիա):

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *