PHM_7968

Արդյունքներ, որոնք սպասեցնել չտվեցին. «People in need» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն ավարտում է միգրացիոն ծրագիրը

Եվրամիության կողմից ֆինանսավորված <<Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում>> ծրագիրը, որն իրականացրել է «People in need» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Հայ օգնության միության հետ համատեղ, ավարտում է իր աշխատաքային առաքելությունը Հայաստանում: Եռամյա ծրագրի արդյունքում մասնագիտական թիմը կարողացել է իրականացնել այնպիսի միջոցառումներ ու նախաձեռնություններ, որոնք նպաստել են աշխատանքային միգրանտների վերաինտեգրմանը Հայաստանում, ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, անհրաժեշտ տեղեկատվության տարածմանը եւ այլն: Հիշեցնենք, որ«People in need» ծրագիրը իրականացվել է թիրախային չորս մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում եւ Սյունիքում:

Այս ընթացքում մարզկենտրոններում ստեղծվել են միգրացիոն ռեսուրս կենտրոններ, որոնք գործել են զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին կից, այնուհետեւ այս տարվա հուլիս ամսից՝ պաշտոնապես ընդգրկվել զբաղվածության համակարգի մեջ:

ԵՄ կողմից ֆինանսավորված այս ծրագրի արդյունքում հնարավորություն ընձեռվեց վերադարձած միգրանտներից ոմանց մնալ Հայաստանում իրենց ընտանիքների կողքին, իսկ մի քանի տասնյակ մարդիկ կարողացան վերաինտեգրվել հայրենիքում, ապահովել զբաղվածություն կամ սեփական բիզնեսը հիմնել:

Հետաքրքի՞ր է՝ ինչպես է «People in need» (մարդը կարիքի մեջ) կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աշխատանքային թիմը գնահատում եռամյա ծրագրի արդյունքները: Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆիլիպ Հովհաննիսյանի հետ ամփոփեցինք կատարված աշխատանքները:

Պարոն Հովհաննիսյան, նախ կցանկանայի առաջին հարցս ուղղել. ո՞րն էր ծրագրի բուն նպատակը.

-Ծրագրի հիմնական նպատակն էր ստեղծել իրազեկման տեղեկատվական կենտրոններ, ինչպես վերադարձողների, այնպես էլ Հայաստանից մեկնողների համար: Մեր գործունեությունն ուղղված էր, ոչ թե մեկնող միգրանտներին աջակցելուն, քավ լիցի, այլ մեկնելուն՝ արդեն վճռական տրամադրված միգրանտներին անհրաժեշտ ինֆորմացիայով ապահովելուն եւ իրենց իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրմանը: Ուստի, այս նպատակով զարկ տրվեց համապատասխան միգրացիոն ռեսուրս կենտրոնների ստեղծմանը Հայաստանի 4 մարզերում՝ զբաղվածության տարածքային կենտրոններին կից:

PHM_7914

Մենք ներդրում կատարեցինք ոչ միայն գույք, տեխնիկայի ձեռքբերման գործընթացներում, այլեւ ցուցաբերեցինք մասնագիտական աջակցություն, զբաղվածության ծառայության աշխատակիցների վերապատրաստում եւ այլն:

Եռամյա ծրագրի ընթացքում, ընդհանուր առմամբ, քա՞նի անձ է խորհդատվություն ստացել, ովքե՞ր են վերապատրաստվել եւ նրանցից հստակ կարող ե՞ք մատնանշել, թե քանի՞սն են աշխատանքով ապահովվել.

Ընդհանուր առմամբ, 8527 անձ խորհդատվություն է ստացել ռեսուրս կենտրոններում իսկ 284 ը՝ կարողությունների զարգացման անհրաժեշտությունից ելնելով, ցանկություն են հայտնել մասնակցել միջին մասնագիտական վերապատրաստման դասընթացների՝ 1-3 ամսա տեւողությամբ: Նրանցից 53 տոկոսը, կարող եմ փաստել, այս պահին ունի զբաղվածություն, ինչը բակական կարեւոր ու գոհացնող ցուցանիշ է:

PHM_7983

Անդրադառնանք ծրագրի դրամաշնորհային մասին, քանի՞ շահառու ընդգրկվեց ծրագրում, ի՞նչ հստակ չափանիշներով եւ ինչպիսի՞ տեսանելի արդյունքներ ունենք այսօր.

Եվրամիության կողմից մեզ հատկացված դրամաշնորհային ծրագրի միջոցով պետք է մոտ 200 շահառուի վերապատրաստեինք, այնինչ, այդ ցուցանիշը գերազանցեց մի քանի տասնյակը: Գերազանցել ենք նաեւ դրամաշնորհանին ծրագրի շահառուների թիվը: 15 դրամաշնորհային ծրագրի փոխարեն, 17 դրամաշնորհ ենք տրամադրել 1,5-5 մլն դրամի շրջանակներում, որոնք նպատակաուղղվել են տարբեր ոլորտներում ձեռնարկատիրական գործունեությանը:

PHM_8070

 Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր դրամագլուխը եղել է 100 հազար եվրո: Շահառուների բիզնես գործունեության արդյունքում բացվել է 55 նոր աշխատատեղ: Մենք բավական խիստ ենք մեր չափորոշիչների սահմանման հարցում եւ կարեւորություն ենք տալիս նրանց, ովքեր ի վիճակի են ի կատար ածել իրենց նախաձեռնությունները եւ ունեն մեծ պատասխանատվություն: Սակայն մեր աշխատանքները չեն սահմանափակվել միայն ռեսուրս կենտրոնների ստեղծմամբ եւ գործունեությամբ: Զուգահեռ, իրականացրել ենք լայնամասշտաբ իրազեկմանն ուղղված քարոզչություն, որն անցկացվել է հանրակրթական ուսումնականան հաստատություններում՝ ներմուծված նոր ուսումնական մեթոդի շնորհիվ:

Ի՞նչ էր այն ենթադրում: Վերապատրաստված ուսուցիչների շնորհիվ հասարակագիտության առարկային կից՝ վավերագրական ֆիլմերի միջոցով լուսաբանվել է միգրացիայի երեւույթը՝ իր առկա վտանգներով ու խնդիրներով: Ուսումնական մեթոդը մշակվել է Կրթության ազգային ինստիտուտի կողմից, ձեռանարկներն արդեն տպագրվել են եւ 96 դպրոցի 132 ուսուցչուհի վերապատրաստվել է միայն մեր ծրագրի արդյունքում:

PHM_7939

Ինչպե՞ս եք աջակցել շահառուներին՝ իրականացնելու բիզնես նախաձեռնությունները. արդյո՞ք ծրագրի ավարտից հետո, այդ բիզնեսները կկարողանան ինքուրույն գոյետեւել 

Ընդհանուր առմամբ, բիզնես ֆինանսավորման աջակցության 75 դիմում է ներկայացվել եւ հավանություն է տրվել միայն 17-ին: Կային հստակ չափանիշներ, օրինակ՝ շահառուն պետք է նվազագույնը 6 ամիս աշխատած լիներ արտերկրում եւ 1 տարվա ընթացքում վերադարձած լիներ Հայաստան: Այդպիսի 150 շահառու դիմել է կազմակերպությանը եւ մասնակցել բիզնես դասընթացների, սովորել` ինչպե՞ս գրել բիզնես պլան, ինչպես հաշվարկել եկամուտը եւ այլն:

Դրամաշնորհը նրանց տրվել է ոչ թե ֆինանսի, այլ գույքի եւ տեխնիկայի տեսքով: Բիզնես դրամաշնորհը չէր ենթադրում, թե գումարը շահառուն պետք է իր հայեցողությամբ տնօրիներ: Նրանք ներկայացրել են, թե իրենց բիզնեսի ստեղծման հարցում ինչ գույք տեխնիկայի կարիք ունեն եւ կատարել են ներդրում 20 տոկոսի չափով: 1 տարի պայմանագրի արդյունքում նրանք պարտավորվել են բարեխղճորեն կատարել պայմանագրում նշված բոլոր դրույթները, որոնցից մեկն էր՝ պահպանել գույքը, չվաճառել, բացել նոր աշխատատեղեր եւ այլն:

PHM_7982

17 շահառուների կողքին ենք եղել մի աբողջ տարի եւ ծագած խնդիրները լուծել համատեղ, խոսքը վերաբերում է նաեւ հարկային օրենդրության ոլորտում կատարված բարեփոխումների վերաբերյալ իրազեկմանը եւ այլն: Աջակցությունը կայացել է հետեւյալ կերպ, մենք նրաց տրամադրել ենք գույք ու տեխնիկա, այնուհետեւ մեկ տարի հետո, մոնիտորինգ իրականցնելուց հետո՝ նվիրել նրանց: Այս տարբերակը նրանց համար բավական շահեկան էր, քանի որ իրենք բիզնեսի համար վարկ չէին վերցրել եւ հետեւապես չունեին ֆինանսական պարտավորություններ:

Այսօր, վստահաբար կարող ենք ասել, որ նրանց բիզնես գործունեությունը բավական լավ դիրքերում է՝ նույնիսկ կայացած: 2009-2012 թթ մենք 27 բիզնես ծրագիր ենք ֆինանսավորել, որոնից 25 -ը մինչ այսօր շարունակում են աշխատել:

PHM_7898

Իսկ կա՞ն տվյալներ, թե շահառուները ի՞նչ պատճառներով են վերադարձել Հայաստան

Վերադառնալու նրանց պատճառները բազազան են: Եղել է շահառու, ով օրինակ վերադարձել է ոչ սեփական կամքով Հայաստանում առաջացած խնդիրների պատճառով, այնուհետեւ դրամաշնորհի շրջանակներում իր բիզնեսը հիմնել: Եղել է շահառու, ով վերադարձել է աշխատանքային պայամանգրի ավարտից հետո: Մեզ համար կարեւոր է նաեւ, որ շահառուն լինի ոչ հարկադիր վերադարձած: Դրամաշնորհը տալուց հետո ամենեւեին չի նշանակում, թե մենք հետամուտ չենք լինում նրանց բիզենս գործունեությանը: 1 տարի շարունակ նրանց գործունեությունը մշտապես մոնիտորինգի է ենթարկվել: Ծրագրի կարեւոր բաղադրիչներից էր նաեւ մեդիա տուրերի կազմակերպումը.

PHM_7938

Ինչպե՞ս եք գնահատում ԶԼՄ-ների հետ ձեր թիմի աշխատանքը: Որքանո՞վ էր նրանց հետ համագործակցությունն արդյունավետ:

Իրազեկման աշխատանքներում «առյուծի բաժինն» ընկած էր հենց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ինտենսիվ աշխատանքին: Լրագրողների համար կազմակերպված սեմինարների միջոցով փորձ է արվել բացատրական աշխատանքներ տանել որոշ սխալ կիրառվող տերմինների ուղղությամբ: Մասնավորապես սխալ էին կիրառվում եւ ընկլավում միգրանտ եւ էմիգրանտ տերմինները, չկար տարբերակում ովքե՞ր են փախստականները կամ ապաստարան հայցողները: Նրանց մատնանշել ենք, թե որ կառույցների՞ց կարող են հստակ վիճակագրություն քաղել կամ ստանալ ճիշտ տեղեկատվություն միգրացիոն ոլորտի վերաբերյալ, որպեսզի կարողանան հետագայում ինֆորմացիան ճիշտ տեղ հասցնեն եւ ճշգրիտ լուսաբանեն ոլորտին առնչվող ցանկացած խնդիր:

Եռամյա ծրագրի ադյունքում կազմակերպվել են 9 մեդիա արշավներ, որոնց նպատակն էր, հենց տեղում լրագրողներին ծանոթացնել միգրացիոն խնդիրների հետ եւ փորձել լուծումներ գտնել: Շնորհիվ լրագրողների, այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ բազմաթիվ խնդիրներ են վերհանվել, ընդհուպ՝ պետական մակարդակով լուծումներ ստացել:

PHM_7907

Կարո՞ղ ենք այսօր փաստել, որ ծրագրի արդյունքները գերազանցել են ակնկալիքները եւ ի՞նչ գործոնների արդյունքում է հնարավոր եղել նման ցուցանիշներ ապահովել

Մեր արդյունքները գերազանցեցին մեր ակնկալիքները: Այս հարցում իր կարեւոր դերակատարումը ունեցավ թիմի գերազանց աշխատանքը, որը բաղկացած է կայացած պրոֆեսինալ մարդկանից, ովքեր լավ տիրապետում են իրենց մասնագիտությանը, հստակ գիտեն իրենց անելիքը եւ միշտ պատրաստ են սովորելու: Մեր համակարգված աշխատանքի եւ պետության հետ համագործակցության արդյուքնում, մենք կարողացանք դառնալ այն կազմակերպությունը, ով Հայաստանում համախմբեց միգրացիոն ծրագրեր իրականցնող կազմակերպություններին եւ միմյանց հետ սերտ համագործակցություն սկսեց: Մենք փորձել ենք այնպես անել, որ դաշտում գործող բոլոր կազմակերպությունները միմյանց մասին իրազեկված լինեն եւ համագործակցեն տեղեկատվության փոխանակմամբ:

PHM_7916

Լրագրողական թիմը հայտնեց իր դժոգությունը, որ ծրագիրն ավարտվում է, որը նրանց հնարավորություն էր տալիս մարզեր այցելել եւ հենց տեղում շահառուների հետ զրուցել. Ինչպե՞ս է լրացվելու այդ բացը

Մեզ համար կարեւոր է եղել լրագրողներին՝ շահառուների մոտ հասցնելը: Կդժվարանամ ասել, կցանկանայինք որ ծրագիրը ունենար շարունակականություն եւ ընդլայներ աշխարհaգրությունը, ընդգրկվեին նոր թիրախային մարզեր: Հավելեմ, որ մեր խորհրդատվություններն ուղղված էին նաեւ անկանոն միգրացիայի կանխարգելմանը: Ցավոք կար միտում, երբ քաղաքացիները մեկնում էին Հայաստանից դուրս աշխատելու եւ չէին հաշվարկում զուտ եկամուտը: Սակայն տեղ հասնելուն պես պարզվում էր, որ իրենք դեռ տան վարձ են վճարելու, տրանսպորտի խնդիր են ունենալու եւ այդ բոլոր ծախսերը հանած զուտ եկամուտը նրանց ձեռնտու չէր:

Ես ուրախ եմ, որ մենք կարողացել ենք աջակցել մեր քաղաքացիներին, որ զերծ մնան՝ դրսում աշխատելու այդ գայթակղությունից եւ մնան իրենց ընտանիքների կողքին: Դեպքեր ենք ունեցել նաեւ, երբ առանց գումարի ետ են վերադարձել: Մենք փորձել ենք խնդիրը բազմակողմանի ներկայացնել՝ բոլոր առկա վտանգներով ու խնդիրներով:

PHM_7958

Իսկ ինչպե՞ս է կազմակերպությունն իր մասնակցությունն ունեցել միգրացիոն հայեցակարգի գործողությունների մշակման գործընթացին.

 2009-2012 թթ ծրագրի ընթացքում մենք ԵԱՀԿ- գրասենյակի եւ աշխատանքի միջազգային կազմակերպության հետ վարձեցինք փորձագետներ, ովքեր հայեցակարգի գործողությունների ծրագիր մշակեցին, ինչին աջակցեցինք մոնիտորնիգի, աշխատանքային հանդիպումների կազմակերպման ձեւով եւ մասնագիտորեն: Հանդես եկանք մեր առաջարկներով՝ անմիջապես շփվելով միգրանտների հետ: Այս տարի հստակ փորձագետ վարձեցինք, ով գնահատեց գործողությունների ծրագիրը, վերհանեց բացերը, ներկայացրեց առաջարկները՝ նոր 2017 թի գործողությունների ծրագրի կազմման համար:

PHM_8031

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *