ԿԱՐԵՎՈՐ
Search
TT-Warsaw_logo-300x260

TT Warsaw 2015. Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը կներկայացվի Լեհաստանում

Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ նոյեմբերի 26-­28­ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեր երկիրը կներկայացնի TT Warsaw 2015 ամենամյա միջազգային ցուցահանդեսում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

«Հայաստանն այս ցուցահանդեսին ներկայանում է առաջին անգամ: Այն շատ կարևոր է հայ­լեհական զբոսաշրջային կապերն ամրապնդելու և երկկողմանի զբոսաշջային հոսքերը խթանելու համար, հատկապես, որ լեհական «Լոտ» ավիաընկերությունը 2016թ. հունվարի 1­ից մեկնարկում է Վարշավա­Երևան ուղիղ չվերթերը: Առավել ևս, Հայաստանն առաջարկում է լավագույնը` լեհ զբոսաշրջիկների նախապատվություններին համապատասխան: Ցուցահանդեսը զբոսաշրջային գործակալների և տուրիստական բիզնեսի ներկայացուցիչների համար գործնական կապեր ստեղծելու գերազանց հնարավորություն է ընձեռում»,­ -նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

TT Warsaw միջոցառումն անցկացվում է ավելի քան 20 տարի և Լեհաստանում ամենակարևոր հարթակներից մեկն է զբոսաշրջային արդյունքների ներկայացման և խթանման համար: Այս մասին գրում է Հայերն այսօր լրատվական կայքը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *