Twitter-ում ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների միկրոբլոգ է բացվել

Twitter սոցիալական ցանցում նորությունների տեղադրման միկրոբլոգ է բացվել, որոնք վերաբերում են ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին՝ @KarabakhVote։

Ինչպես հաղորդում է ԱՐՑԱԽՊՐԵՍ -ը։ Այդ նպատակով բացվել է նաեւ հատուկ հեշթեգ՝ #NKRvote15։ Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ԼՂՀ-ում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։

ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ): Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *